Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ առավոտյան Երևանի փողոցները նման էին հոլիվուդյան «ֆիլմ աղետների» տեսարաններին, փողոցները լեցուն էին վթարված մեքենաներով: Պատճառը գիշերային ձնախառն անձրևից հետո վաղ առավոտյան առաջացած մերկասառույցն էր: Երեկ «ՀԺ»-ն փորձել է պարզել, թե առավոտյան ժամերին քանի ավտովթար է արձանագրվել:
Ճանապարհային ոստիկանության տվյալներով արձանագրվել է ընդամենը 10 ավտովթար, ինչը ըստ ՃՈ-ի` արտառոց չէ: Բայց քանի որ պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումից հետո ՃՈ-ն այլևս ոչ բոլոր պատահարներն է արձանագրում, ուստի թերթը դիմել է ապահովագրական ընկերություններին:
Օրինակ «Ինգո Արմենիայից» տեղեկացրել են, որ իրենց ընկերության հաճախորդներից երեկ առավոտյան 54-ն է վթարվել: Իսկ «Ռոսգոսստրախ»-ից հայտնել են, որ առավոտյան ժամը 8-ից մերկասառույցի պատճառով իրենց ընկերության հաճախորդներից վթարի են ենթարկվել 80-ը:
Հաշվի առնելով, որ այսօր Հայաստանում գործում է մոտ մեկ տասնյակ ապահովագրական ընկերություն, կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե քանի մեքենա է վթարվել մերկասառույցի պատճառով: Թերևս ավելորդ է արձանագրել, որ Երևանի քաղաքապետարանը բացարձակապես ոչինչ չի արել նման իրավիճակը կանխելու համար: