Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքական մեծամասնությունը համոզում է, թե խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու համար քաղաքական դաշտում քաղաքական ուժերի դերակատարումը… պետք է լինի լիարժեք: Ստացվում է, որ հիմնական դերակատարները քաղաքական ուժերը չեն:
Հետևաբար երկու հարց է առաջանում. իսկ ովքե՞ր են քաղաքական դաշտի այն դերակատարները, որոնք այնքան զորեղ են, որ թույլ չեն տալիս ձերբազատվելու քաղաքական կոռուպցիայի աղբյուր դարձած այս խառը ընտրակարգից: Եվ երկրորդ` ի՞նչն է խանգարում իրենց հզորությամբ ու զանգվածայնությամբ հպարտացող ու միմյանց հետ մրցակցող կոալիցիոն ուժերին ձերբազատվելու այդ «բալաստից»:
Ի վերջո, լծակները ոչ թե փոքրամասնության, այլ իշխանության ձեռքին են: Սա ավելին չէ, քան իրականությունը փոխելու հարցում մեծամասնության անկարողության խոստովանություն: Որովհետեւ 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ էլ բերվում էր միևնույն պատճառաբանությունը: Եվ չորսուկես տարի անց 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու խնդիրը նախընտրական ծրագրերում ամրագրած կոալիցիոն կուսակցությունները դեռ պարզապես ջուր են ծեծում ու զբաղվում ինքնաարդարացմամբ: