կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-29 22:27
Աշխարհ

Զանգվածային սպանություն` Հալեպում

Զանգվածային սպանություն` Հալեպում

Հալեպի համալսարանից ոչ հեռու` Բուստան ալ Կասր թաղամասում, որը, մյուս թաղամասերի համեմատ շատ հաճախ է ձեռքից ձեռք անցնում, հայտնաբերվել է 56 տղամարդու դիակ. հաղորդում է Lenta.ru լրատվական կայքը: BBC-ին հաղորդում է 65 սպանվածների մասին:

 

Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ գետի ափին ընկած են քաղաքացիական հագուստով 20-30 տարեկան տղամարդկանց մարմիններ: Գրեթե բոլորի ձեռքերը հետեւից կապված են, եւ ենթադրվում է`նրանց վրա կրակ են բացել մոտ հեռավորությունից:

 

Սպանդի պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել. հակամարտության կողմերը մեղադրում են մեկը մյուսին: Ընդդիմադիրները հայտարարել են, որ սպանվածները հավանաբար մոտակա բանտերից մեկի բանտարկյալներն են, իսկ զինված ուժերը նրանց սպանել են, որպեսզի փախուստի չդիմեն: Սիրիական կառավարությունը կատարվածի համար մեղադրում է ահաբեկիչներին, ովքեր, ըստ պաշտոնական աղբյուրի, ավելի վաղ առեւանգել էին մարդկանց: