կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-03 23:41
Իրավական

Սպանություն Երեւանի կենտրոնում (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Սպանություն Երեւանի կենտրոնում (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Մարտի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ Իսահակյան 18 շենքի մոտից, Կամերային երաժշտության տան հարեւանությամբ, ձախ թուլակողային թափանցիկ ծակած վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Վասիլի Աբրամովիչը:

 

Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ: Խումբն Օղակաձեւ զբոսայգու երկրորդ հատվածում հայտնաբերել է բնակության մշտական գրանցման վայր չունեցող 1969 թ. ծնված Արթուր Նազարյանի դիակը` որովայնի եւ կրծքավանդակի մասում կտրած-ծակած վնասվածքով:


Այս պահին նշված վայրում են ոստիկանության ՔԳՎ կենտրոնականի բաժնի քննիչները` բաժնի պետ Սամվել Մաթեւոսյանի գլխավորությամբ:

 

Օպերատիվ խումբը նշված վայրից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Երեւանի Սայաթ-Նովա փողոցի բնակիչ` 1967 թ. ծնված Վարդան Բաղդասարյանին, որը աջ ձեռքի մասում վնասվածքներ էր ստացել:

 

Գիշերը` ժամը 1:00-ի սահմաններում, Կենտրոնական բաժնի օպերատիվ քննչական խումբը Քանաքեռի Սարկավագի փողոցում հայտնաբերել է սպանություն կատարելու մեջ կասկածվողին` նախկինում սպանության համար դատապարտված, 1961 թվականին ծնված Արմեն Սիմոնյանին: Վերջինս իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը:

 

Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով` սպանություն:

 

Տեսանյութը դիտել այստեղ

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի