Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր լրացավ 2008 թվականի արյունալի մարտի 1-ի սպանությունների 15-րդ տարելիցը: Երեւանի կենտրոնում գնդակահարված քաղաքացիների սպանությունները առ այսօր բացահայտված չեն, թեեւ Նիկոլ Փաշինյանը վաղուց խոստացել էր բացահայտել «ուչաստկովիի մակարդակի գործը»: 2018 սեպտեմբերի 11-ին, երբ հայտնի գաղտնալսման օրը ՀՔԾ-ի՝ այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը ԱԱԾ տնօրենի հետ հրավիրել էր մամուլի ասուլիս, ամենայն լրջությամբ հայտարարեց. «Հստակ ապացույցներ ունենք, որ հատուկ ջոկատայինների կողմից է սպանվել, երբ արդեն մտցրել էր Քոչարյանը արտակարգ դրություն, բայց որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար… Մեր վերսիան է՝ Տիգրան Աբգարյանին հրազենային վնասվածք է հասցվել, որ Քոչարյանի խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվեն: Այս փաստը հիմնավորված է նախաքննության տվյալներով»:
Առ այսօր այդ հիմնավորման մասին ոչինչ չգիտի հանրությունը, իսկ Ռոբերտ Քոչարյանը ՍԴ դատավճռով ամբողջությամբ մաքրագործվել է մարտի 1-ին առնչվող բոլոր մեղադրանքներով. ՍԴ-ն համարեց, որ առաջադրված հոդվածը եղել է ապօրինի: Սա միակ ապտակը չէր, որ հասցվեց Սասուն Խաչատրյանին: Նա իր պաշտոնավարման ընթացքում միշտ, հատկապես՝ «Մարտի 1»-ի գործով արել է տարբեր հայտարարություններ, որոնք, հետագայում պարզվել են, սուտ էին կամ չհիմնավորված: Որպես օրինակ՝ այդ ասուլիսից մեկ այլ դրվագ հիշենք. «ՀՀ ՊՆ պահեստից համազգեստներ են բաժանվել օլիգարխների թիկազորներին. ում, ինչի համար՝ այս պահին չեմ ասի: Քննության ավարտին կտեղեկանաք»- հայտարարեց Սասուն Խաչատրյանը: Այս օրվանից անցել է 5 տարի, սակայն Սասուն Խաչատրյանը չի հայտարարել, թե ովքեր էին այդ օլիգարխները, որոնք իրենց թիկնազորին հագցրել էին համազգեստ եւ բաց թողել ժողովրդի մեջ: Ավելին՝ այդ օլիգարխներից որոշների հետ ուժային կառույցների շատ ղեկավարներ տարբեր պետական միջոցառումների են մասնակցել:
Վերջում հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ո՛չ Սասուն Խաչատրյանը, ո՛չ նախկին դատախազ Արթուր Դավթյանը, ո՛չ էլ գործող դատախազ Աննա Վարդպետյանը «Մարտի 1»-ի գործով որեւէ սպանություն չեն բացահայտել մինչ օրս: Որեւէ մարդասպան չհայտնվեց ճաղերի հետեւում: Թեեւ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փորձում են մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձան տեղադրել, բայց պետք է ընդգծել, որ Փաշինյանը իշխանության եկավ «Մարտի 1»-ի բացահայտման, այլ ոչ թե այդ առիթով արձան տեղադրելու խոստումով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում