կարևոր
4240 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-23 10:56
Աշխարհ

Ռուս լրագրողի սպանություն մեղավորներն անխուսափելիորեն պատժվելու են. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Ռուս լրագրողի սպանություն մեղավորներն անխուսափելիորեն պատժվելու են. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովի դաժան սպանության մեղավորներն արժանի պատժի կերթարկվեն, իսկ Կիև կասետային զինամթերք մատակարարողները նույնպես կկիսեն պատասխանատվությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ փաստերն ապացուցում են լրագրողների վրա հարձակման պատահական չլինելը։

«Ռուս լրագրողի նկատմամբ դաժան հաշվեհարդարի համար պատասխանատուները անխուսափելիորեն արժանի պատիժ են կրելու։ Տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվություն կիսելու են նաև նրանք, որոնք կասետային զինամթերք են մատակարարել Կիևի իրենց հովանավորյալներին»,- ասված է հայտարարության մեջ։

Զախարովան նաև վստահություն է հայտնել, որ միջազգային հարթակներում, իր խոսքով, նախկինի պես կնախընտրեն աչք փակել ռուս լրագրողների դեմ կատարված «ստոր հանցագործության» վրա։