կարևոր
3259 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-31 17:49
Աշխարհ

ՌԴ ԱԳՆ-ն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահը որակել է քաղաքական սպանություն

ՌԴ ԱԳՆ-ն ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահը որակել է քաղաքական սպանություն

Մոսկվան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահը համարում է բացարձակապես անընդունելի քաղաքական սպանություն, որը սպառնում է տարածաշրջանում հետագա էսկալացիային։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է РИА Новости-ն։

«Այս ամենը շատ վատ է, սա բացարձակապես անընդունելի քաղաքական սպանություն է, և դա կհանգեցնի լարվածության հետագա սրման»,- ասել է Բոգդանովը։

Հիշեցնենք՝ Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան։ Շարժումը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հանիան մասնակցել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ կստիպի Իսրայելին զղջալ Հանիեի սպանության համար։

Իր հերթին Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իսրայելին «խիստ պատիժ» է խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը մեղսակից է անվանել ԱՄՆ-ին​։