Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր հանրությունը վրդովվում է, երբ հակամարտության գոտում դիպուկահարների կրակոցներից զոհվում են մեր զինծառայողները. հարցը միջազգային հնչեղություն է ստանում, անգամ պահանջներ են հնչում բանակցային գործընթացը դադարեցնելու մասին: Այստեղ, կարծես, ամեն ինչ հասկանալի է. պատերազմը դեռ չի ավարտված, գործում է փխրուն զինադադարը:
Սակայն գրեթե նույն պարբերականությամբ տեղեկատվություն է ստացվում Ռուսաստանում սքինհեդական կազմակերպությունների անդամների կողմից զուտ ազգային հողի վրա ՀՀ քաղաքացիների սպանությունների մասին: Ռուսական իշխանությունները դրանք գնահատում են որպես խուլիգանական դրդապատճառներով կամ անձնական կոնֆլիկտի հետեւանքով կատարված հանցագործություններ: Եվ այս դեպքում մեր հասարակությունը տարակուսած լռում է:
Բոլորի համար ակնհայտ է, որ ցանկության դեպքում Ռուսաստանի իշխանությունները մեկ օրում կարող են հայտնաբերել և վերահսկողության տակ առնել այդ ֆաշիստական կազմակերպությունների պարագլուխներին ու ակտիվիստներին: Սակայն «զարմանալիորեն» այդ բանը չի արվում: Նրանց դեպքում դա հասկանալի է, իրենք իրենց երկրում ունեն խաղի իրենց կանոնները, որոնք պահանջում են հասարակության ներսում ներքին թշնամու առկայություն, ինչի դեմ «պայքարը» հասարակության ուշադրությունը պետք է շեղի պետության ներսում առկա այլ խնդիրներից: Զարմանալի է մեր հասարակության, հատկապես` ամեն հարմար ու անհարմար առիթով հայ-ռուսական դարավոր բարեկամությունից խոսող մտավորականության լռությունը: