կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-26 18:20
Աշխարհ

Մի ֆուտբոլային հանդիպման հետեւանքները

Մի ֆուտբոլային հանդիպման հետեւանքները

Եգիպտոսում իրադրությունն աստիճանաբար սրվում է: Նոր անկարգությունների պատճառ է դարձել եգիպտական դատարանի ընդունած դատավճիռը, համաձայն որի անցած տարի փետրվար ամսին Պորտ Սաիդ մարզադաշտում զանգվածային անկարգություններ հրահրած 21 ֆուտբոլասեր պետք է մահապատժի ենթարկվեն: BBC-ի հաղորդմամբ՝ բանտարկյալների հարազատներն ու բարեկամները մահապատժի դատապարտվածներին ազատելու համար գրոհել են բանտի վրա, որի հետեւանքով 22 մարդ է մահացել:

 

Հիշեցնենք, որ «պորտսաիդյան ողբերգության» պատճառը Եգիպտոսում տեղի ունեցած մի ֆուտբոլային հանդիպումն էր, որի ժամանակ պարտություն կրած թիմի երկրպագուները հարձակվել էին հաղթող թիմի ֆուտբոլիստների եւ երկրպագուների վրա: Այդ ժամանակ մահացել էր 74 մարդ: