Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Երեւանի Դավիթաշեն համայնքի բնակիչները նախապատրաստած հարցերը տալուց հետո, անցան գովեստի խոսքեր շռայլելուն:
Բնակիչներից մեկն անգամ իրեն իրավունք վերապահեց խոսել բոլոր դավիթաշենցիների անունից: «Դավիթաշեն համայնքի ամբողջ բնակչության անունից հայտարարում եմ, որ բոլորով Ձեր կողքին ենք եւ մեր ձայնը տալու ենք Ձեզ»,- նշեց տիկինը:
Ներկաներից մեկն էլ, ով, ինչպես Yerkir.am-ին ասացին հանդիպման ներկաներից մի քանիսը, աշխատում է Դավիթաշենի թաղապետարանում, հիշեց Չեբուրաշկային, մասնավորապես՝ մուտֆիլիմի այն հատվածը, երբ Գենան ասում է ՝ «Սեյչաս Չեբուրաշկա սկաժետ ռեչ»: Ուշագրավ է, որ երբ տիկինն արտաբերեց այդ խոսքերը, նախագահը հորդորեց բարձրախոսին ավելի մոտ գալ, որ կարողանան լսել իրեն:
Թաղապետարանի տիկինը հայտարարեց. «Դավիթաշեն համայնքի բնակիչների կողմից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ մաթեմատիկական ճշգրտությամբ կարողացել եք մեզ համար ընտրել տաղանդավոր ղեկավարության համակարգ՝ հանձինս Տարոն Մարգարյանի: Մենք հպարտ ենք, որ ունենք նման ղեկավարություն»:
Ուշագրավ է նաեւ, որ մինչ այս կնոջ հայտարարությունը, Երեւանի քաղաքապետը, ով, մեղմ ասած, անտրամադիր էր, համենայն դեպս, այդպես էր կողքից տպավորությունը, սկսեց ժպտալ եւ ծափ տալ:
«Ես երեւի կլինեի աշխարհի ամենաերջանիկ մարդը, եթե երեւանցիների գոնե կեսն այդպես մտածեր, իրոք, շատ երջանիկ կլինեի: Բայց բոլոր դեպքերում ես համարում եմ, որ Երեւանում համեմատաբար երկու բարեկեցիկ համայնք կա՝ Դավիթաշենն ու Ավանը: Այսօր Դավիթաշենին պակասում է մի երկու կառույց, որի մասին արդեն մտածում ենք»,- ի պատասխան թաղապետարանի տիկնոջ գովքի՝ հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ մայիսին տեղի են ունենալու Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններ, եւ ընդգծեց, որ «այն ժամանակ էլ Տարոն Մարգարյանը եւ համայնքի ղեկավարները պետք է հաշվետվություն տան, թե ինչ են արել»: