Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստի վերջում, երբ խորհրդարանում շատ քիչ պատգամավորներ էին մնացել, քննարկման դրվեց Վերահսկիչ պալատի 2014թ հաշվետվությունը: Այն ներկայացնում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը: Նա նշեց, որ այս անգամ հաշվետվությունը այլ սկզբունքներով է ներկայացվել, այսինքն ՎՊ-ն ձգտել է բացահայտել խնդիրներ, ռիսկեր, դրանց պատճառահետևանքային կապերը, որոնք հնարավորություն են տալիս առաջարկություններ ներկայացնել` դրանց հետևանքները վերացնելու համար: Երկրորդ սկզբունքն այն է, որ , որ փորձել են արձանագրել խնդիրներ պետական մարմինների հետ աշխատանքում, որոնք ենթադրում են օպերատիվ վերահսկողություն այս կամ այն ծրագրի իրականացման ընթացքի ու ավարտի հետ կապված:
Իշխան Զաքարյանը օրինակ բերեց դեղերի ձեռքբերման և բաշխման ոլորտը, երբ օպերատիվ վերահսկողության արդյունքում 27 տոկոս գումար է տնտեսվել: «Շինարարության ոլորտի հետ կապված մտահոգիչ է ծրագրավորման և նախագծահաշվարկային փաստաթղթերի մշակումը: Մենք առաջարկություններ ենք ներկայացրել կառավարությանը` այդ խնդրի հետ կապված: Կամ բժշկական հաստատությունների ֆինանսնավորման մասով նկատել են գնագոյացման իրական մեխանիզմների և կանխորոշիչ չափաքանակների հետ կապված խնդիրներ»,- ասաց ՎՊ նախագահը: Նա հավելեց, որ «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության զեկույցի համաձայն ՎՊ-ն մնում է որպես երկրի օրինավորության, ազգային համակարգի ամենաուժեղ հենասյուներից մեկը, և թափանցիկության ու հաշվետվողականության ցուցանիշները գնահատվել են համեմատաբար ավելի բարձր:
Իշխան Զաքարյանի խոսքով՝ նույն զեկույցում նշված է, որ ՎՊ-ն շարունակում է պատշաճ կատարել իր առաքելությունը: