|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ նիստում, մինչ կառավարության ծրագրի քվեարկությունը, ելույթ ունեցավ ՀՀ վարչապետը: Նա կարևորեց առողջ ու փաստարկված քննադատության ու կառուցողական ընդդիմության դերը:
Վարչապետը նշեց, որ որոշ ընդդիմախոսների ելույթներում տեսավ անկեղծ մտահոգություն` վիճակը դեպի լավը փոխելու համար: Նա նաև նշեց, որ գրանցելու են բոլոր կառուցողական առաջարկները` հետագայում դրանց անդրադառնալու պատրաստակամությամբ: Սակայն, վարչապետի խոսքով, ցավոք, եղան ելույթներ, որոնք անցան քաղաքական գործիչների անվանարկման սահմանը:
«Չեմ կարծում` ժողովուրդը դրան է սպասում, դա անհարգալից վերաբերմունք է սեփական ընտրողների հանդեպ: Թե' իշխանությունը, թե' ընդդիմությունը գտնվում են նույն նավում»,- ասաց վարչապետը: Որպես առողջ ընդդիմության լավագույն օրինակ` նա բերեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կեցվածքը, որը ոչ թե քաղաքական, այլ պետական գործչի կեցվածք էր: