|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը վարչապետների ակումբի հանդիպմանը չի մասնակցել, քանի որ երկրում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Դարբինյանը: Նրա հավաստմամբ` եթե երկրում լինի, ապա հաջորդ հանդիպմանը կմասնակցի:
«Ողջունում եմ վարչապետի կողմից նման նախաձեռնությունը: Ճիշտ է, որպես ակումբային գործունեություն` դժվար շատ էֆեկտիվ լինի, քանի որ կարծում եմ, որ ավելի գերադասելի կլինեին առանձին-առանձին հանդիպումները, բայց դա վարչապետի որոշելիքն է»,- ասաց Դարբինյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործունեությունը, պատասխանեց, թե, իր կարծիքով, Աբրահամյանն անում է իր հնարավորությունների առավելագույնը: Հարցին ի պատասխան, թե, առավելագույն ասելով, ի՞նչ նկատի ունի, Դարբինյանը կոչ արեց չսադրել:
«Որևէ մեկին վիրավորելու ու պիտակներ կպցնելու ցանկություն չունեմ: Բոլորիս ցանկությունը պետք է այն լինի, որ ՀՀ վարչապետը լինի հաջողակ, եթե վարչապետը լինի հաջողակ, բոլորս կլինենք ու, կներեք արտահայտությունս, բարգավաճ»: