Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թեեւ նախագահական ընտրություններն արդեն անցյալում են, իսկ առջեւում ոչ պակաս կարեւոր` Երեւանի ավագանու ընտրություններն են, բայց իշխանության ներսում շարունակվում են ներքին լուրջ վերադասավորումները, եւ թիմն էլ, որ աշխատում է Տարոն Մարգարյանի համար, այլ է:
Հիմա Տարոն Մարգարյանի երեւացող թիմը ՀՀԿ-ի «ջահելներն» են` Էդուարդ Շարմազանով, Արմեն Աշոտյան, Հրայր Թովմասյան... (մի անգամ արդեն ասել ենք, որ ՀՀԿ-ում «ջահել» կարող է համարվել ե'ւ 35 տարեկան պատգամավորը, ե'ւ 40 տարեկան նախարարը): Բայց նրա համար, բնականաբար, աշխատելու են բոլոր թաղային հեղինակությունները, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, ավագանու ՀՀԿ ցուցակի պատգամավորները: Տարոն Մարգարյանի հաղթանակի գործում իր լուման պետք է ունենա յուրաքանչյուր թաղապետ. նրանք լուրջ գումարներ են ծախսելու, եւ նրանց աշխատանքից էլ կախված է լինելու հետագա պաշտոնավարումը: Հարցը հստակ է դրված:
Տարոն Մարգարյանը թեեւ «չվարկաբեկված» Էդուարդ Շարմազանովով, Արմեն Աշոտյանով, Հրայր Թովմասյանով փորձում է իդեալական թիմի պատրանք ստեղծել, բայց իրականում նա էլ շատ լավ գիտի, որ Շարմազանովը, Աշոտյանը կամ Թովմասյանը նրան ձայն բերող չեն: Սա շատ լավ հասկանալով` նա որոշել է նաեւ արդեն երբեմնի հեղինակությունը չունեցող իր «քավորին» փոխել: Այդ նպատակով արդեն երկար ժամանակ է` աշխատանք է տարել:
Շատերը գիտեն, եւ շատերն էին ժամանակին բարձրաձայնում, որ Երեւանի քաղաքապետն իրականում ոչ թե Տարոն Մարգարյանն է, այլ նրա հովանավորը` Ռուբեն Հայրապետյանը: Փաստը, որ իրականում Երեւանի ղեկավարմանը Ռուբեն Հայրապետյանն անմասն չէ, կարճ ժամանակ անց սկսեց խանգարել քաղաքապետին, եւ ահա, երբ «Հարսնաքար»-ի չարաբասիկ դեպքերից հետո ղեկավարությունը Հայրապետյանից պահանջեց վայր դնել մանդատը, Տարոնը որոշեց պահը բաց չթողնել եւ աստիճանաբար դուրս գալ Ռուբեն Հայրապետյանի ազդեցության դաշտից: Եվ, կարծես, վատ չստացվեց:
Այս տարվա Սուրբ Զատկին երբեմնի հզոր Ռուբեն Հայրապետյանն անձամբ էր դուրս եկել Ավանի եղեղեցու մոտ` սպասելու Տարոն Մարգարյանի ժամանմանը, այն դեպքում, երբ Հայրապետյանի ձեռքը մեկ անգամ ավելի սեղմելու համար Տարոն Մարգարյանը պատրաստ էր ժամերով սպասել նրա «հայտնությանը»:
Եվ հիմա, երբ Տարոն Մարգարյանին այլեւ պետք չէ իշխանությունների կողմից գրեթե մերժված Ռուբեն Հայրապետյանը, նա նոր հովանավոր գտավ` ի դեմս Մհեր Սեդրակյանի: Մեր տեղեկություններով` Սեդրակյանը շատ լուրջ գումարներ է պատրաստվում ծախսել այս ընտրություններում: Բայց հոգ չէ, նրա կամ որդու համար յուղոտ պաշտոն է պահված` կարճ ժամանակահատվածում ծախսված գումարները հետ բերելու համար...
P.S. Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանին այդպես էլ ոչ ոքի աչքով չընկավ ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Ընկերներից եւ ոչ մեկի կողքին կանգնած կամ համալիրի նախասրահում ծխելիս Հայրապետյանին այդպես էլ չտեսանք...