Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին զուգահեռ ԱԺ-ի` Դեմիրճյան փողոցի մուտք մոտ կրկին հավաքվել էին «Դեմ եմ» շարժման մոտ երկու տասնյակ անդամներ, որոնք պահել էին փոքր պաստառներ և նկարներ` «Անկուշտ հարուստը աղքատներից ամենաաղքատն է», «Ազատությունն այն է, երբ կախված ես միայն օրենքներից» գրություններով: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
«Դեմ եմ»-ի անդամներից մեկը, երբ տեղեկացավ, որ Հանրապետական կուսակցությունը քվորում ապահովելու խնդիր ունի, ասաց. «Դե երևի չեն կարողանում համոզել, որ որոշ հանրապետականներ հետ գան Դուբայից»:
Այդ պահին ԱԺ-ից դուրս էր գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը, որի վրա, ի դեպ, տարածվում է պարտադիր կուտակային համակարգը: Նա միշտ հայտարարել է, որ կողմ է կուտակային օրենքին, սակայն «Դեմ եմ»-ի անդամներին ասաց, որ լավ է վերաբերվում նրանց պայքարին: «Ես լավ եմ նայում այս ամենին, թե չէ երեկ իմ հետևից էիք գոռում` ամոթ, ամոթ»,- ասաց պատգամավորը: