Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ իր համար անհասկանալի է, թե ի՞նչ նկատի ունի նախկին փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն, երբ իր հրաժարականի պատճառ է նշում նոր կառավարության արտաքին քաղաքականության հետ անհամաձայնությունը: «Ինչի՞ն համաձայն չէ: Մեր կուրսը Եվրոպան եւ եվրաատլանտյան տարածքն են, եւ ինչի՞ն ինքը համաձայն չէ` Եվրոպա՞ն չի ուզում եւ դե՞մ է ՆԱՏՕ-ին»,- երեկ Դավոսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Իվանիշվիլին:
Նրա խոսքերով` Վաշակիձեն հավանորեն լքել է իր պաշտոնն այն բանից հետո, երբ զգացել է իր նկատմամբ վարչապետի վերաբերմունքը: Ըստ Իվանաիշվիլիի` անցյալ շաբաթ` Հայաստան այցի նախապատրաստման ընթացքում, ինքը երկու անգամ հանդիպել է Վաշակիձեի հետ, որը իրեն ներկայացրել է ԱԳՆ-ի դիրքորոշումները այցի ընթացքում քննարկվելիք տարբեր հարցերի վերաբերյալ: Այդ հարցերի թվում, ըստ վարչապետի, այնպիսի «հրատապ» խնդիր, ինչպիսին Աբխազիայի երկաթուղու հարցն է, չի եղել:
«Երբ ես նրան հարցրի, թե ինչպիսի դիրքորոշում է ունեցել, նա պատասխանեց, որ չի ունեցել: Երբ հարցրի` ե՞րբ կլինի դիրքորոշումը, ասաց, որ մեկ շաբաթ է հարակավոր: Կարծում էի` կատակ է անում»,- պատմել է Վրաստանի վարչապետը` հավելելով, որ երբ Վաշակիձեն հասկացել է, որ լուրջ հարցին շատ անլուրջ պատասխան է տվել, երեւի դրանով է պայմանավորվել իրենց քաղաքական հայացքների չհամընկնումը. տեղեկացնում է Новости-Грузия-ն: