կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 15:12
Քաղաքական

Փոխարտգործնախարարի արձագանքը Գլազեւի հայտարարություններին

Փոխարտգործնախարարի արձագանքը Գլազեւի հայտարարություններին

ԱԺ-ում 2014 թ. բյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, անդրադարձավ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի այն հայտարարությանը, թե Հայաստանը, Ասոցացման պայմանագիր ստորագրելով,  կկորցներ իր սուվերենությունը` դառնալով ԵՄ վագոնի կցորդը:

 

«Չեմ ուզենա անդրադառնալ որոշ բաների, որոնք ինձ համար որոշ չափով վիրավորական են»,- արձագանքեց Մնացականյանը:

 

Փոխնախարարի խոսքով` Հայաստանը մի քանի տարի շարունակ աշխատել է ԵՄ Ասոցացման բանակցությունների ուղղությամբ, աշխատել է շատ լավ թիմով, որում եղել են լավագույն մասնագետներ: «Ասոցացման պայմանագիրը երկկողմանի պայմանագիր է Հայաստանի և ԵՄ միջև, և դրանում որևէ կերպ չի արտացոլվում, թե Հայաստանը կորցնում է իր սուվերենությունը: Ներկա վիճակը պետք չէ տեղավորել սև-սպիտակի մեջ: Բանակցությունները, աշխատանքները շարունակվում են ԵՄ-ի հետ այն հարցերի ուղղությամբ, որոնցում մեր դիրքորոշումները համընկնում են»,- ասաց փոխարտգործնախարարը: