|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը բարձր է գնահատել Իրանի սկզբունքային և կառուցողական դիրքորոշումները տարածաշրջանի երկրների ինքնիշխանության և միջազգային սահմանների անփոփոխության վերաբերյալ։ Թեհրանում գտնվող Սաֆարյանը հանդիպել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, հայտնում է Mehr գործակալությունը։
Անդրադառնալով վերջերս Իրանի արտգործնախարարի Հայաստան կատարած այցին և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացմանը, Սաֆարյանyը սա որակել է մեծ և շրջադարձային զարգացում երկու երկրների հարաբերությունների ընդլայնման գործընթացում։
Մատնանշելով Իրանի և Հայաստանի միջև երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման համար առկա կարողություններն ու ենթակառուցվածքները՝ նա ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ հետամուտ լինելու և ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը։
Ամիր Աբդոլլահիանն իր հերթին գոհունակություն է հայտնել երկու բարեկամ և հարևան երկրների միջև աճող հարաբերությունների կապակցությամբ։
Նա նաև գործնական և կարևոր քայլ է համարել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը երկու երկրների առևտրային փոխանակումների ծավալների մեծացման և տնտեսական հարաբերություններում բարենպաստ հեռանկարի հասնելու ուղղությամբ։