կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-25 10:10
Քաղաքական

Ում ինչ է հասնելու. ''Հրապարակ''

Ում ինչ է հասնելու. ''Հրապարակ''

Ընտրությունները դեռ չավարտված` ՀՀԿ-ում արդեն իսկ քննարկում են, թե ով ինչ պաշտոն է ստանալու ընտրություններից հետո, ում ուր են «տանելու». գրում է «Հրապարակը»:

 

Ընդ որում` այս պասաժն այնքան արդիական է դարձել ՀՀԿ-ի համար, որ առաջացրել է հին ու նոր գվարդիաների հակամարտություն: Հները` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ցանկանում են պնդացնել իրենց դիրքերը, որպեսզի 2018-ի «հսկիչ փաթեթն» իրենց ձեռքում լինի: Նորերն էլ անվերապահ հավատում են, որ հին գվարդիայի երգը երգված է, եւ «Ապահով Հայաստանի» ապագան իրենք են կերտելու, որովհետեւ, ի տարբերություն հների, որոնք պարտականություններ ունեն նաեւ «մնացյալ պապաների» հանդեպ, իրենք պարտական են միայն Սերժ Սարգսյանին:

 

Հների համար ցանկալի կոնֆիգուրացիան հետեւյալն է. Հովիկ Աբրահամյան` վարչապետ, Դավիթ Հարությունյան` ԱԺ նախագահ, Գագիկ Բեգլարյան` Երեւանի քաղաքապետ, իսկ այ, Կարեն Կարապետյանի հարցը դեռ բաց է: Քանի որ հների մտքում եղած կոնֆիգուրացիան` Արթուր Բաղդասարյանը գնում է գլխավոր դատախազ, իսկ Կարեն Կարապետյանը դառնում է ԱԱԽ քարտուղար, անիրականանալի է տարբեր պատճառներով, ուստի դիտարկվում է նաեւ Կարեն Կարապետյանին հարմար վերպետական կառույցի ղեկավարի պաշտոնը: Խոսքը Մաքսային եւ Եվրասիական միության կողմից ապագայում ստեղծվելիք կառույցի հայաստանյան ներկայացուցչի մասին է:

 

Այնուհանդերձ, թերթի տեղեկություններով, ոչ հին եւ ոչ էլ նոր գվարդիային սպասվելիք խաղում մեծ դերակատարություն չի վերապահվելու: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները` Սերժ Սարգսյանը որոշել է լրիվ նոր խաղացողներ մեջտեղ բերել: