կարևոր
3298 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 13:06
Քաղաքական

Կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

Կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման. ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ

Լաչինի միջանցքի արգելափակումը ծանր հետևանքներ ունեցող իրավիճակ է, որը կարող է մարդասիրական ճգնաժամի վերածվել։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը, ով նախագահում էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Լաչինում իրավիճակի քննարկմանը։

«Գլխավոր քարտուղարը կոչ է արել նվազեցնել լարվածությունը և ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը միջանցքի երկայնքով՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին։ Մենք մշտապես այն դիրքորոշումն ենք ունեցել, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով։ Մենք երկու կողմերին կոչ ենք անում դիվանագիտական ուղիներ գտնել՝ հասնելու տևական, խաղաղ լուծման», - ասել է ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Հնդկաստանը շարունակում է վերահաստատել, որ համաշխարհային կարգի հիմքում պետք է լինեն միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը։