|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի կարծիքով ընտրանին ամեն ինչ անելու է Մակեդոնիայի դեմ խաղում լավ արդյունքի հասնելու համար:
«Մակեդոնիայի դեմ խաղում փոփոխություններ կլինեն մեկնարկային կազմում: Մենք կենտրոնացած ենք առաջիկա խաղի վրա և դեռևս շուտ է հաջորդ մրցափուլի մասին մտածել: Իսկ ինչ կապված է Մարկոս Պիզելիի հետ ապա նա ապաքինվել է»,- լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գյուլբոդաղյանցը: Վերջինս վստահեցրեց որ անձամբ չի նկատել լարվածություն ֆուտբոլիստների՝ մասնավորապես Հենրիխի և Յուրայի փոխհարաբերությունում:
Գլխավոր մարզիչը կարծում է, որ թիմին նոր ֆուտբոլիստներ են պետք երիտասարդական ընտրանուց: «Մենք հույս ունենք, որ վաղը կհաղթենք և կկարողանանք հետ բերել երկրպագուների հավատը մեր նկատմամբ»,-ասաց նա:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում նախավերջին տեղում է:3-րդ տուրից հետո ենթախմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մակեդոնիայի ընտրանին, որը երեք խաղում ունի երեք հաղթանակ (9 միավոր): Երկրորդ տեղում 3 միավորով Լիխտենշտեյնն է, նույնքան միավորով նախավերջին տեղում Հայաստանն է, իսկ Ջիբրալթարն իր պատմական հաղթանակից հետո, որը տոնեց Երևանում Հայաստանի ընտրանու նկատմամբ, ի դեպ իր պատմության մեջ առաջին պաշտոնական խաղում տոնած հաղթանակը, կրկին ունի 3 միավոր: