Փոխարժեքներ
14 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Այլևս ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունների միջնորդները փորձում են գործընթացն արագացնել՝ ինչ-որ փաստաթղթի ստորագրման հասնելու նպատակով:
Հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին օրերին հնչած հայտարարությունները վկայում են այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկա շաբաթներին պլանավորում են Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև նոր հանդիպում կազմակերպել, որի ընթացքում արդեն հնարավոր բանակցությունները կթևակոխեն կոնկրետ փաստաթուղթ քննարկելու փուլ: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս արագացման պատճառը ապրիլի քառօրյա պատերազմն է, բայց իրականում ստեղծված իրավիճակն ավելի լուրջ է:
Կասկածից վեր է, որ միջնորդների համար ակնհայտ է՝ եկող տարվա խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի կառավարման համակարգը լրջագույն փոփոխության է ենթարկվելու, և անկախ նրանից՝ գործող իշխանությունները կլինեն ղեկի մոտ, թե ոչ, ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները ներկայիս ֆորմատով չեն կարողանա շարունակվել: Հայաստանի իշխանությունը ներկայացնող պաշտոնյան, տվյալ դեպքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, այլևս հնարավորություն չի ունենա միանձնյա որոշումներ կայացնել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: