|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում յարխուշտայի փառատոն անցկացնելու վերաբերյալ. Yerkir.am-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Վարչապետին ներկայացվել են փառատոնի կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները եւ միջոցառման բաղադրիչները:
Առաջարկվել է՝ փառատոնն անցկացնել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Դաշտադեմ համայնքում, 2020 թ. հունիսի երկրորդ շաբաթ օրը:
Նախատեսվում է փառատոնի շրջանակում անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու է մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը եւ արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման եւ զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան-ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը եւ պատմությանը վերաբերող վարպետության դասեր:
Նախատեսվում է նաեւ ունենալ Արագածոտնի մարզի համայնքների գոտի, որտեղ համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքը, բնորոշ ավանդույթները, մշակույթը, խոհանոցը: