Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում, արդեն երրորդ անգամ «Մանուկյան ընկերություն»-ը Ջազի հայկական ասոցիացիայի աջակցությամբ անցկացնում է ջազային փառատոն: Այս անգամ նախաձեռնությանը միացել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Փառատոնն անցկացվում է «Այ Լինկ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Համավարակի պատճառով այս տարի «HAY-AT JAZZ» ջազային փառատոնը առցանց է։
«Մենք երկար քննարկեցինք՝ բաց թողնել փառատոնային տարին, թե իրականացնել: Հանգեցինք այն եզրակացությանը, որ Գյումրիի մշակութային կյանքից, զուտ համավարակի պատճառով, հեռացնել այսքան սիրված մշակութային իրադարձությունն իրավունք չունենք և առցանց տարբերակով և համացանցի հնարավորություններն օգտագործելով պետք է ջազը հասցնենք հանդիսատեսին»,-տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ քաղաքում ջազային տոնը կշարունակվի 4 օր՝ քաղաքի տարբեր թանգարանների բակերից:
Փառատոնի շրջանակներում կներկայանան «Սամվել Գասպարյան տրիոն», «Մալխաս ջազ բենդը», «Վահագն Հայրապետյան տրիոն» և «Լուսինե Սարգսյան և Կարեն Գրիգորյան քառյակը»: