Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդեց նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման (ՀՀ ՔՕ 38-34-305-րդ հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի կազմակերպում):
Դատախազը միջնորդեց ամբաստանյալ Սամվել Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (սպանության փորձ) և դատապարտել 13 տարվա ազատազրկման, իսկ Խաչատուր Պողոսյանին, 34-305-րդ հոդվածից բացի, նաև 235-րդ հոդվածով (ապօրինի զենք, զինամթերք պահելը) և դատապարտել 14 տարվա ազատազրկման: