կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-07 08:30
Քաղաքական

Շարմազանովը շեֆի թիկունքին չի կանգնել

Շարմազանովը շեֆի թիկունքին չի կանգնել
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների տեղեկացմամբ՝ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձել է Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև ԱԺ նիստում տեղի ունեցած վիճաբանությանը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Սարգսյանը հանդիմանել է Շարմազանովին իր պահվածքի համար ու հույս հայտնել, որ հաջորդ անգամ նման բան չի կրկնվի։ Տեսակետ կա, որ Ս. Սարգսյանին դուր չի եկել այն փաստը, որ երբ Շարմազանովը Փաշինյանի վրա մատ է թափ տվել ու դիմել «արա»-ով, ինչին Փաշինյանը հակադարձել է «արան դու ես ու շեֆդ ա», դրանից հետո Շարմազանովը չի կանգնել «շեֆի թիկունքին»։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, Էդ. Շարմազանովը հերքեց այս լուրը՝ ասելով թե այն իրականությանը չի համապատասխանում, «Ս. Սարգսյանը մշտապես դրական է գնահատել Աժ ՀՀԿ խմբակցության աշխատանքները և մասնավորապես այս քառօրյայի ընթացքում»»,- գրում է թերթը։