Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամներ՝ կուսակցության փոխնախագահ Ղուկաս Մեհրաբյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ Պետրոս Գևորգյանը համատեղ հայտարարություն են տարածել, որում ընդգծում են, որ, որոշ հանգամանքներով պայմանավորված, նա բարոյական իրավունք չունի զբաղեցնելու ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Պետրոս Մակեյանի համար օրը բացվում է ԺՀԿ կուսակցության 14 տարվա ղեկավարի իր պաշտոնը կորցնելու մտքից սարսափած։ Հենց այդ պատճառով է նա հայտնվում տարբեր լրատվամիջոցներում՝ իրականությունը խեղաթյուրող անհիմն «քննադատություններով», «մեկնաբանություններով» ու «հայտարարություններով»։
Պետրոս Մակեյանը խուսափել և խորամանկորեն վիժեցրել է ԺՀԿ նախօրոք պայմանավորված քաղխորհրդի դեկտեմբերի 31-ի հավաքը և հունվարի 19-ի նիստը, որտեղ պետք է բացատրություններ տար իր գործողությունների համար։ Դրանց փոխարեն իր նախաձեռնությամբ հրավիրել է քաղխորհրդի արտահերթ նիստ քաղխորհրդի անդամների մի մասի համար անհարմար կիրակի օրը՝ հունվարի 13-ին։
Այստեղ նա ինչ-որ բամբասանքներ որպես ինֆորմացիա հրապարակելով՝ թյուրիմացության մեջ է գցել ներկաներին, իսկ իր գործողությունների հետ կապված որևէ հարց այդպես էլ քննարկման չի դրել ու որևէ բացատրություն չի տվել։ Այս պայմաններում մենք ստիպված ենք անել հետևյալ հայտարարությունը. Պետրոս Մակեյանը (որի գործունեության հետևանքով է նաև, որ Ժողովրդավարական Հայրենիք կուսակցությունը հայտնվել է փողոցում) այլևս բարոյական իրավունք չունի զբաղեցնել ԺՀԿ-ի նախագահի պաշտոնը և տարբեր կազմակերպություններում հանդես գալ կուսակցության անունից»։