|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունների պատգամավորների միջև:
Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ քննարկումների ժամանակ Էրդողանի կուսակիցները հարձակվել են ԺԴԿ-ի հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա:
Նշենք, որ երեկ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն սպառնացել էր ԺԴԿ-ի պատգամավորներին, այդ թվում` Կարո Փայլանին: «Չեն կարողանալու անցնել անգամ մեջլիսի դռան կողքով»,- հայտարարել էր նա` անուղղակիորեն խոսքն ուղղելով Փայլանին: