|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի խորհրդարանում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի՝ այս անգամ պատճառը եղել են Աֆրինում ընթացող ռազմական գործողությունները, որոնք, ըստ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մահմութ Թողրուլի, «էթնիկական բնաջնջման» նպատակ են հետապնդում: Պատգամավորի այդ հայտարարությունից հետո ծագած վեճը վերածվել է ծեծկռտուքի: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից մի քանիսը հարձակվել են քրդամետ պատգամավորների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է քրդամետ կուսակցության երկու անդամ:
Ծեծկռտուքի ընթացքում կողմերին հանդարտվելու կոչ անող ԺԴԿ-ական կին պատգամավորներ Մերալ Դանըշն ու Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն վիարավորանքների են արժանացել իշխող կուսակցության պատգամավորների կողմից: «Մարդ եղեք»,- դիմելով կանանց` գոռացել են Էրդողանի կուսակիցները: