Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զավեշտալի մանրամասներ են հայտնի դարձել երեկ Թուրքիայի մեջլիսում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկումների նիստից:
Ըստ Bianet-ի` քննարկումների նիստի ընթացքում քրդամետ կուսակցության պատգամավոր Միթաթ Սանջարը մեջբերել է հանրահայտ գրող Օսկար Ուայլդի խոսքերը: Դա վրդովեցրել է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Զեյիդ Ասլանին: Նա հարցրել է. «էդ ո՞վ է, է»:
Սանջարը հորդորել է ինքնուրույն պարզել, հակառակ դեպքում՝ խոստացել «անձամբ սովորեցնել», սակայն ԱԶԿ-ական պատգամավոր Ադնան Գյուննարլաթերը Սանջարին խնդրել է պատմել «Օսկարյան մրցանակաբաշխության մասին»։
«Նա Օսկար Ուայլդն է, ոչ թե` մրցանակաբաշխությունը։ Մարդու անունն Օսկար Ուայլդ է»,- բացատրել է ԺԴԿ-ից պատգամավոր Օզքանը։
Հիշեցնենք, որ երեկ պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ քննարկումների ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել ԺԴԿ-ի և Էրդողանի կուսակցության պատգամավորների միջև, ինչից հետո քրդամետ պատգամավորները, այդ թվում` Կարո Փայլանը, լքել էին դահլիճը: Նրանց բացակայության ընթացքում ընդունվել էր առաջարկ` փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ` մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար: