|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կալանավորված պատգամավորները հայտարարել են հացադուլ սկսելու մասին:
Ըստ Demokrathaber-ի՝ հացադուլ հայտարարելու մասին առաջինը հայտարարել են Էդիրնեի բանտում գտնվող՝ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը և Հաքքարիից ընտրված պատգամավոր Աբդուլլահ Զեյդանը: Հացադուլին միացել են Սիլիվրիի բանտում գտնվող պատգամավորներ Մերալ Դանըշ Բեշթաշը, Այհան Բիլգենը և Նիհաթ Աքդողանը:
Ըստ կայքի՝ Թուրքիայի տարբեր բանտերում շուրջ 44 օր է՝ անժամկետ հացադուլ են անում Քուրդիստանի բանվորական կուսակցության և «Քուրդիստանի ազատ կյանք» կուսակցության անդամները՝ պահանջելով մեղմացնել քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները, վերացնել բանտերում ճնշումները և բանտարկյալների իրավունքների խախտումները: Նրանք պահանջում են նաև վերացնել արգելքներն այն գյուղերում, որտեղ ռազմական գործողություններ են իրականացվում: