կարևոր
2251 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-11 19:50
Քաղաքական

«Հանրային ձայնի» լիդերը խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները ՔՊ-ի օգտին են աշխատել. Հայկ Մարության

«Հանրային ձայնի» լիդերը խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները ՔՊ-ի օգտին են աշխատել. Հայկ Մարության

Այն, ինչի մասին մենք ասում էինք վերջին երեք ամիսներին, արդեն պաշտոնական հաստատում ստացավ․ գործող իշխանությունն ու իրեն ընդդիմադիր ներկայացնող «Հանրային ձայնը» Երևանի ավագանու ընտրություններից հետո «պասերով» խաղ են խաղացել՝ մոլորեցնելով ընտրողներին ու չեզոքացնելով ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, նաեւ նշել է. «Եթե չեք հետեւել այսօրվա լրահոսին, տեղեկացնեմ, որ «Հանրային ձայնի» լիդերը իր բերանով խոստովանել է, որ ընտրություններից հետո իր կուսակիցները փաստացի ՔՊ-ի օգտին են աշխատել՝ «որպեսզի ՔՊ-ն իրեն լավ զգա»։ Հիմա նրանք հայհոյում են մեկը մյուսին։ Թե որն է ներկուսակցական գզվրտոցի իրական պատճառը՝ ինչ չեն կիսել իրար միջեւ, ով ինչ է ստացել ու ինչ չի ստացել ՔՊ-ից, դա մեզ իհարկե, չի հետաքրքրում։

Ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ ընտրություններից հետո մեր դիրքորոշումը միանգամայն իրատեսական էր և արդարացված։

Մենք շարունակում ենք մեր դիրքերում մնալ՝ հավատարիմ մեր սիզբունքներին։ Իսկ կեղծավորների ու քաղաքական առևտրականների կյանքը, ըստ հայկական ժողովրդական ասացվածքի, 40 օր է։

Լավ եղեք, և Աստված մեզ պահապան»: