Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Բարգավաճ Հայաստան խմբակցության հարուստ ու ակտիվ անդամներից մեկը՝ Աբրահամ Մանուկյանը, անհետացել է: Արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ նիստերին չի մասնակցում, կարծես Հայաստանում էլ չէ: Նրանից տեղեկություն չունեն նաև կուսակից ընկերները, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը:
Նկատենք, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ լարվածություն կա Աբրահամ Մանուկյանի և ԲՀԿ-ի միջև, անգամ գրվեց, որ նա ԲՀԿ-ն պառակտելու փորձեր է արել:
«Ես տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ տեղին կլինի իր օգնականից պարզեք, թե նա գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, թե ոչ: Ես տևական ժամանակ է՝ չեմ խոսել իր հետ»,-ասաց ԲՀԿ անդամ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Իսկ կուսակցությունում երբևէ չե՞ն բարձրացրել այդ հարցը, թե ուր է իրենց խմբակցության անդամը: «Ես վերջին անգամ փորձել եմ նրա հետ կապ հաստատել, չի ստացվել, դա եղել է տևական ժամանակ առաջ, դրանից հետո կապ չեմ ստեղծել, տեղեկություն չունեմ»,-ասաց Էնֆիաջյանը:
Մՙանուկյանի օգնականը՝ Անահիտն ասաց, «Չեմ խոսել պարոն Մանուկյանի հետ, բայց, ինչքան գիտեմ, քաղաքում չէ»:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկություն չուներ: Մեր հարցին նա կտրուկ կատասխանեց՝ ոչ, տեղեկություն չունեմ:
ԲՀԿ անդամներից Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Չէ, կապ չկա նրա հետ: Չի ստացվել, վերջին փուլում ֆիզիկապես չեմ կարողացել, ոչ ինքն է կապվել, ոչ ես եմ կապվել իր հետ»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: