Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանական մամուլը, հղում անելով իրենց նախագահի պաշտոնական կայքին, նշում է, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ուրուգվայի նախագահի հատուկ պատվիրակ Դիեգո Կանեպայի հետ, ով Ալիեւին է փոխանցել Ուրուգվայի նախագահ Խոսե Ալբերտո Մուհիկի Կորդանոյի նամակը եւ հայտնել, որ նախագահից հատուկ կարգադրություն է ստացել` Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Նա նշել է, թե Ուրուգվայը հետաքրքրված է Ադրբեջանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների հաստատմամբ: Պատվիրակն ընդգծել է, որ դրա համար կան նախադրյալներ:
Պատմությունը ցույց է տալիս, որ որեւէ պետություն հենց այնպես չի «հետաքրքրվում» Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմամբ: Դրա համար Ադրբեջանը նախապես բազում «նպատակասլաց աշխատանքներ» է տանում: Հայտնի է, որ Ուրուգվայը ընդգծված դրական վերաբերմունք ունի թե' Հայաստանի, թե' ԼՂՀ-ի նկատմամբ: Իսկ Ադրբեջանը քաղաքականություն է որդեգրել բարիդրացիական կապ հաստատել հատկապես այն պետությունների հետ, որոնք այս կամ այն չափով բարեկամական երկիր են Հայաստանին:
Այս դեպքում ի՞նչ է թաքնված այս նոր «բարեկամության» հիմքում: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե դա կլինի Հայաստանի հետ հարաբերությունների հաշվին, բայց նաեւ չի էլ բացառում: «Ադրբեջանը հավանաբար ցանկանում է դնել Ղարաբաղյան հարցում կամ Հայոց ցեղասպանության հարցում Ուրուգվայի կեցվածքի փոփոխության հարցը: Այս առումով անելիք ունեն թե' մեր արտգործնախարարությունը, թե Ուրուգվայի հայկական համայնքը»,- ասաց Կիրո Մանոյանը՝ վստահեցնելով, որ իրենք համայնքի հետ մշտական կապի մեջ են: