Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
«Քաղպայմանագրի» խորհրդարանական խմբակցությունում երեկ ցայտնոտային իրավիճակում էին՝ պատգամավորներից շատերը մեզ հետ մասնավոր զրույցներում չէին թաքցնում անհանգստությունը հայ-ռուսական հարաբերությունների սրման եւ հատկապես ՀՀ իշխանությունների կոշտ հայտարարությունների վերաբերյալ։ Նրանք անհամբեր սպասում են չորեքշաբթի օրվան, որ Փաշինյանը խորհրդարան գա եւ ինչ-որ հայտարարություններ անի, մեսիջներ փոխանցի, որ հասկանան, թե ինչ է կատարվում կուլիսներում։ Այս լարվածության ֆոնին վարչապետ Փաշինյանը շաբաթ օրը հինգ երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներ ունեցավ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Վրաստանի, ԱՄՆ-ի եւ Իրանի՝ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Իսկ երեկ խոսեց Թուրքիայի նախագահի հետ։ Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել հուլիսի 5-ին։
Ինչո՞ւ․ հարցին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը երեկ ասաց․ «Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ արդեն 2-3 անգամ մեր երկրի դեմ էսկալացիա ա տեղի ունեցել, մենք դիմել ենք՝ ո՛չ ՀԱՊԿ-ն ա արձագանքել, ո՛չ մեր դաշնակից պետությունը, ասել են, որ դա սահմանային կռիվներ են։ Արդեն իմաստ չկա իրենց դիմելու»։ Մելքոնյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է փնտրի նոր բարեկամներ։ Մինչ օրս, նրա խոսքով, Ռուսաստանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ տարածաշրջանում կա՛մ ինքը պետք է լինի, կա՛մ Թուրքիան։ «Մենք միշտ որոշել ենք՝ որ Ռուսաստանը։ Նվիրվել ենք Ռուսաստանին մինչեւ վերջ։ Վերջապես, ուրիշ երկրներ էլ կան։ Պետք է բարեկամություն անենք նաեւ ուրիշ երկրների հետ։ Մենք հիմի սկսում ենք բարեկամություն անել Հնդկաստանի հետ, եվրոպական պետությունների, Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ»։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում