Փոխարժեքներ
12 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.04 |
EUR | ⚊ | € 428.99 |
RUB | ⚊ | ₽ 4.5829 |
GBP | ⚊ | £ 509.3 |
GEL | ⚊ | ₾ 141.29 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է՝ 2024 թվականին Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի համար։ ՌԴ ծաղիկների ներկրման 85%-ը բաժին է ընկել երեք երկրի՝ Նիդեռլանդներին, Հայաստանին և Բելառուսին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ազգային վիճակագրական ծառայությունների, ինչպես նաև Ծաղկաբույծների ազգային ասոցիացիայի տվյալները և BusinessStat ընկերության գնահատականը։
Ներմուծված կտրած ծաղիկների ավելի քան 70 %-ը եղել է Նիդեռլանդներից (321,5 մլն դոլար): Այս ցանկում Հայաստանը երկրորդն է՝ 32,1 մլն դոլարի չափով ծաղիկների մատակարարմամբ (7,1 %): Այնուհետ հաջորդում են Բելառուսը՝ 28 միլիոն դոլար (6,2 %), Էկվադորը` 27,1 մլն դոլար (6 %), Լատվիան՝ 10,7 մլն (2,4 %), Կոլումբիան ՝ 8,2 մլն (1,8 %), Ղազախստանը՝ 7,7 մլն (1,7 %), Չինաստանը՝ 4,7 մլն (1 %) և Լիտվան՝ 4,2 մլն (0,9 %):
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս տարի արդեն Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների քանակը կրկնապատկվել է. պատճառը «Սպայկա» ընկերության կողմից աննախադեպ ծավալի կակաչի արտահանումն է ՌԴ: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, կապված այն հանգամանքի հետ, որ նույն «Սպայկան» այս տարի շոշափելիորեն ավելացնելու է ծաղիկների արտադրության քանակը, 2025 թվականին Հայաստանը զգալիորեն կմեծացնի դեպի Ռուսաստան ծաղիկների արտահանման ծավալները՝ էապես բարելավելով նաև արտահանման տոկոսային հարաբերակցությունը: