կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 18:00
Սպորտ

Աթլետիկայի ֆեդերացիան նույնպես ներկայացրեց իր ծրագիրը

Աթլետիկայի ֆեդերացիան նույնպես ներկայացրեց իր ծրագիրը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանն է ներկայացվել Աթլետիկայի ֆեդերացիայի հաջորդ օլիմպիական խաղերի նախապատրաստական քառամյա ծրագիրը:  

 

 

Ներկայացված ծրագիրը ներառում է միջոցառումների պլան, որտեղ ընդգրկված են մարզաձևի առանձին մրցաձևերը 100մ, 200մ, 400մ, 800մ և 1500մ վազք, հեռացատկ, եռացատկ և նետումներ: Բոլոր մրցաձևերի համար առանձին սահմանված են ինչպես մարզումներիկարգը, այնպես էլ դրանց բաշխումն ըստ տարիների:

 

 

Ֆեդերացիայի մարզչական խորհուրդը գտնում է, որ տարեկան ընդհանուր 60-65 օր տևողությամբ 4-5 հավաքների փոխարեն անհրաժեշտ է մարզիկների համար կազմակերպել ավելի շատ ուսումնամարզական հավաքներ՝ ընդհանուր առնվազն 75-80 օր տևողությամբ: Մարզիկների տեխնիկական, ֆիզիկական և ֆունկցիոնալ պատրաստությունը ստուգելու նպատակով, անհրաժեշտ է ավելի մեծ տեղ հատկացնել տարվող ուսումնա-մեթոդական և գիտական աշխատանքներին, իսկ միջազգային փորձին ծանոթանալու նպատակով, կազմակերպել մեր աթլետների մասնակցությունը հեղինակավոր մրցաշարերի՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրանց հոգեբանական պատրաստության վրա, ինչպես նաև հաճախակի ուսումնասիրել և վերլուծել կատարված մարզչական աշխատանքները: Ֆեդերացիայում գտնում են, որ նշված աշխատանքների իրագործումը հնարավորություն կտա ձեռք բերել ավելի շատ վարկանիշներ քան լոնդոնյան օլիմպիադայում ևգրանցել լավ արդյունքներ 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ:  

 

www.msy.am