կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 15:35
Սպորտ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշեց մրցաշրջանի 10 լավագույն մարզիկներին

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան որոշեց մրցաշրջանի  10 լավագույն մարզիկներին

2012թ. դեկտեմբերի 11-ին կայացավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստ, որի ընթացքում որոշվեցին նաև Մրցաշրջան 2012-ի մարզիկների և մարզիչների լավագույն տասնյակները:

 


Հարկ է նշել, որ ի տարբերություն Մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացվող՝ Հայաստանի լավագույններին որոշելու ամենամյա ավանդույթի, ուր չեն բացառվում նաև լրագրողների անձնական նախապատվությունները որևէ մարզաձևի կամ մարզիկի նկատմամբ, Սամբոյի ֆեդերացիան առաջնորդվում է հաստատված կանոնակարգով և համապատասխան հաշվարկային միավորների աղյուսակով, որը ձևավորվում է բացառապես մարզիկների արձանագրած ցուցանիշներով՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև Աշխարհի գավաթի փուլերի մրցաշարերում: Այսպիսով բացառվում է, որևէ անարդարություն կամ անհամաձայնություն: 

 

 

Ստորև ներկայացնում ենք լավագույններին. 

Մարզիկներ
1. Վաչիկ Վարդանյան
2. Աշոտ Դանիելյան
3. Տիգրան Կիրակոսյան
4. Գոռ Մայիլյան
5. Մխիթար Մխիթարյան
6. Մավրիկ Նասիբյան
7. Վահան Վարդանյան
8. Սոսե Բալասանյան
9. Ռոզա Խաչատրյան
10. Գայանե Խաչատրյան