կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-04 23:43
Սպորտ

Ձյուդոյի ֆեդերացիան գլխավորեց սամբոյի աշխարհի չեմպիոնը

Ձյուդոյի ֆեդերացիան գլխավորեց սամբոյի աշխարհի չեմպիոնը
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան գլխավորել է սամբոյի աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Վարդան Ոսկանյանը։  Վերջինս այս պաշտոնում փոխարինել է ռումինացի Կոնստանտին Բոգդանին։ 

Ռումինացի մասնագետը ՀՁՖ-ն գլխավորեց մոտ 6 ամիս։ Նախորդ տարի նա ժամանեց Երևան, երբ ֆեդերացիայի նախագահի լիազորությունները վայր դրեց Ալեքսան Ավետիսյանը։ 

Ֆեդերացիայի նոր նախագահ Վարդան Ոսկանյանը, որպես մարզիկ, մեծ հաջողությունների է հասել սամբոյում։ Նա զբաղվել է նաև ձյուդոյով՝ մասնակցելով 2000թ. Սիդնեյի օլիմպիական խաղերին։