կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-18 09:55
Քաղաքական

Գուրգեն Արսենյանը նեղսրտած է իշխանությունից «Գավառի թեմայով»․ «Հրապարակ»

Գուրգեն Արսենյանը նեղսրտած է իշխանությունից «Գավառի թեմայով»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին խորհրդարանում «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ, ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանն ակնհայտ նյարդային պահվածք էր դրսեւորել։ Իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Արսենյանը նեղսրտած է իշխանությունից «Գավառի թեմայով»։

Պարզվում է` նա ցանկացել է Գավառում իր երբեմնի կուսակից` ՄԱԿ անդամ, գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանին առաջադրել որպես ՔՊ թեկնածու, սակայն վերջին պահին պատգամավոր Հայկ Սարգսյանը (Շիշ բռնող) ու նորատուսցի Բանդուրյան եղբայրները տապալել են այդ ծրագիրը` առաջ քաշելով իրենց թեկնածուին` նորատուսցի պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, որը, ըստ տեղեկությունների, ինքնավնասումով ազատվել է բանակից: Նա 2020-ի դեկտեմբերին է ստացել ԱԺ պատգամավորի մանդատը, իսկ ԱԺ բեմելը նշանավորել է «սեկտեմբեր» բառով ու խոստանալով, որ նախագիծ է բերելու խորհրդարան, որ կաթը թանկանա։ 

Գուրգեն Մարտիրոսյանը 2012-ին հայտարարել է ՄԱԿ-ից դուրս գալու մասին, այժմ անկուսակցական է, Գավառի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից։ Մեզ հետ զրույցում նա ընդգծեց, որ Գուրգեն Արսենյանի հետ ջերմ հարաբերություններ է պահպանում։ Այժմ նա առաջադրվել է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքով, որի կորիզը ՔՈ-ն է՝ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։

Մեզ ասացին նաեւ, որ Գավառում որոշ համայնքապետեր եւս առաջադրվելու մտադրություն են ունեցել, սակայն իշխանությունների կողմից հովանավորվող Բանդուրյանների բանդան կանխել է դա` սպառնալիքներով ստիպել, որ չառաջադրվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում