|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Ժամանակի»-ի տեղեկություններով` «Հանրապետություն» կուսակցության անդամ Աշոտ Զաքարյանը մեկնելու է Ղազախստան: Թերթն օրեր առաջ տեղեկացրել էր, որ նա արտագաղթելու է, բայց չէր կարողացել պարզել, թե կոնկրետ ուր:
Երեկ Աշոտ Զաքարյանը «Ժամանակի»-ի հետ զրույցում հաստատել է, որ Ղազախստան է գնալու: Զաքարյանն ասել է, թե աշխատանքի հրավեր չունի, ինքն է ցանկանում ինչ-որ գործ սկսել, բայց չի ասել, թե կոնկրետ ինչ գործ:
Նա մի անգամ արդեն գնացել է Ղազախստան և իր գործը սկսելու նախապատրաստական աշխատանքներ կատարել: Զաքարյանը վերջնականապես կմեկնի դեկտեմբերի 24-ին: Ա. Զաքարյանը Ղազախստանից վերադարձել է` մասնակցելու «Հանրապետություն» կուսակցության երեկվա համագումարին:
Թերթի հետ հեռախոսազրույցում նա ասել է, թե չի դադարեցնի իր կուսակցական գործունեությունը: Ավելին՝ համագումարի ժամանակ նա ընտրվել է կուսակցության քաղխորհրդի անդամ: «Ժամանակի»-ի զրուցակցի խոսքով` ինքը դրսից օգտակար կլինի և որոշ աշխատանքներ կտանի իր կուսակցության համար: