կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 10:20
Քաղաքական

Ծառուկյանը` ''Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն'' գրքի հեղինա՞կ

Ծառուկյանը` ''Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն'' գրքի հեղինա՞կ

Օրերս մամուլում գրվել էր, որ Կանադայում անգլերենով լույս է տեսել Գագիկ Ծառուկյանի հեղինակած «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն» գիրքը, սակայն Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանն ասել էր, որ շփոթմունք է եղել՝ Գագիկ Ծառուկյանն ընդամենը հովանավորել է այդ գիրքը. գրում է «Հրապարակ»-ը:

 

Սակայն դրանից առաջ Ծառուկյանը գրել էր ևս մի գիրք՝ «Օլիմպիական Հայաստան» վերնագրով, արդեն հայերենով, միայն առաջաբանը՝ անգլերեն, բավականին շքեղ, 261 էջանոց, որի առաջաբանում գրված է. «Մենագրությունը նպատակ է հետապնդում մարզասեր հասարակությանը ծանոթացնել օլիմպիական խաղերի պատմությանը՝ սկսած մ.թ.ա. 4-3 հազարամյակներից մինչև մեր օրերը: Գրքում տրվում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ստեղծման և զարգացման տարաբնույթ ուղղությունները», և այդպես շարունակ: Գրքի շապիկի վրա հեղինակի անուն-ազգանունն է՝ Գագիկ Ծառուկյան: Այլ անուն չկա: