կարևոր
3505 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-28 15:58
Քաղաքական

Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի նստաշրջանին

Հայաստանը կմասնակցի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի նստաշրջանին

Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նստաշրջանին մասնակցում է աշխարհի 125 երկրի՝ ավելի քան 1000 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև տարբեր երկրների լրատվամիջոցներ:

Նստաշրջանին մասնակցելու նպատակով Ռաբաթ է մեկնել ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության պատվիրակի տեղակալ Օ. Դավթյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Ն. Կիլիչյանը։

Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 50 հայտ, որից 4-ը՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 46-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 5-ը՝ պաշտպանության լավագույն փորձի գրանցամատյանի առաջարկներ և 2 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու համար:

Միջկառավարական կոմիտեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից էայն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայնԿոմիտեի կազմում 24 անդամ պետություն էԿոմիտեի կարևոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը՝ կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցելու նպատակով:

Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թև մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստխաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշավանդական հացի պատրաստումընշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.) և «Քոչարիավանդական խմբապար» տարրերըՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրվել է «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (2020 թ.), և ՅՈՒՆԵՍԿՕ է ներկայացվել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի կիրարկման և մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառված տարրերի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ պարբերական զեկույցը (2021 թ.):