Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի խորհրդարանի փոքրամասնությունը արտգործնախարար Մայա Պանջիկիձեից պահանջում է ներկայանալ խորհրարան: Փոքրամասնության առաջնորդներից Ակակի Մինաշվիլին հայտարարել է, որ իրենք նախարարից բացատրություն են պահանջում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նրա հայտարարությունների կապակցությամբ. տեղեկացնում է apsny.ge-ն:
Պանջիկիձեի հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, բացասական արձագանք է գտել Հայաստանում, մինչդեռ հունվարի 17-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այց է կատաերլու Երեւան:
«Մենք սպասում ենք պատասխանի որքան հնարավոր է արագ եւ դիմում ենք վարչապետին` Պանջիկիձեի հրաժարականի պահանջով»,- ընդգծել է Մինաշվիլին` հավելելով, որ արտգործնախարարն իր անպատասխանատու գործունեությամբ անհարմար վիճակի մեջ է դրել Վրաստանը:
«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Լիտվայում արված հայտարարությունը հարցականի տակ է դրել վարչապետի այցը Երեւան: Մենք նաեւ հիշում ենք չմտածված հայտարարությունը վարչապետի` Բաքու այցից առաջ»,- նշել է պատգամավորը, ով նախորդ խորհրդարանում գլխավորում էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
Վրացական ԶԼՄ-ների համաձայն` նոր իշխանությունները մտածում են Պանջիկիձեին Էդուարդ Շեւարդնաձեի իշխանություն օրոք արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Իրակլի Մենագարիշվիլիով փոխարինելու մասին: