|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր լրագրողները արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեցին սահմանադրական փոփոխությունների արդեն հրապարակված տեքստի վերաբերյալ: Լրագրողների դիտարկմանը, որ արդեն իսկ հասարակության կողմից հնչում են բազմաթիվ դժգոհություններ այդ տեքստի վերաբերյալ, քանի որ ժողովրդի մասնակցության գործոնը հետին պլան է մղված, փոխնախարարը հստակ պատասխան չտվեց` ասելով, որ այն դրված է հանրային քննարկման, կարծիքները կամփոփվեն և կներկայացվեն աշխատանքային խմբին:
Հարցին` արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների պատճառով է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական ներկայացրել, Մկրտչյանը պատասխանեց. «Ես տեղեկություններ չունեմ»:
Հարցին, թե ինչո՞ւ է այդ դեպքում Հովհաննես Մանուկյանը հրաժարական ներկայացրել, նա կրկին պատասխանեց. «Չունեմ տեղեկություն»:
Մկրտչյանը նաև խոստովանեց, որ իր համար անակնկալ է եղել նախարարի հրաժարականը: