Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թբիլիսիում ընթանում է ընդդիմության մեծ հանրահավաք, որի հիմնական պահանջը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականն է։ Այս մասին հայտնում է «Эхо Кавказа»-ն։
«Առաջին հերթին, Իրակլի Ղարիբաշվիլին պետք է հեռանա... Երկրորդ՝ մենք պետք է անցնենք կոնկրետ և արդյունավետ քայլերի՝ Ուկրաինային օգնելու համար։ Մեր երրորդ պահանջն է, որ նրանց հեռանալուց անմիջապես հետո Վրաստանը դիմի Եվրամիությանը՝ անդամակցելու համար»,- հանրահավաքում հայտարարել է «Դրոա» կուսակցության առաջնորդ Ելենա Խոշտարիան։
Նա ընդգծել է, որ այս պահանջները համաձայնեցվել են «բոլոր սոցիալական խմբերի և բոլոր կուսակցությունների կողմից», և իրենք միասին աշխատելու են դրանց իրականացման ուղղությամբ։
Խոշտարիայի ելույթից հետո ցուցարարները սկսել են վանկարկել՝ «Գնա»՝ ուղղված վարչապետ Ղարիբաշվիլիին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը չի ծրագրում միանալ Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցներին, քանի որ դա ավելի մեծ վնաս կհասցնի երկրին և ժողովրդին։