կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-10 13:32
Քաղաքական

Մուկուչյանը չի կիսում կարծիքը, թե ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր է եղել

Մուկուչյանը չի կիսում կարծիքը, թե ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր է եղել

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով` երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը պասիվ չի եղել:

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.63 տոկոսը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մուկուչյանն ասաց, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշների վերաբերյալ չի կարող լինել միասնական բանաձև, թե հատկապես ինչով է պայմանավորված այս կամ այն մասնակցության տվյալը, եղել է ցածր, թե` բարձր:

 «Կարծում եմ` հատկապես կեսօրից հետո ընտրատեղամասային հանձնաժողովներում նկատվում էր ակտիվ մասնակցություն, ինքս էլ ներկա եմ եղել ընտրատեղամասերում: Առավոտյան պասիվ մասնակցությունը գուցե եղանակային պայմանների պատճառով էր: Ասել, որ ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր էր, ես չեմ կիսում այդ կարծիքը: Ընտրողները լիարժեք տեղեկացված են եղել քվեարկության օրվա մասին և իրենց ցանկության դեպքում լիարժեք ազատ են եղել` իրենց կամաարտահայտությունը հայտնելու»,- ասաց Մուկուչյանը:

Նա ընտրություններին մասնակցությունը գնահատեց բնականոն ու նորմալ: