կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 12:21
Տարածաշրջան

Ադրբեջանը կիսում է ՀՀ իշխանությունների կարծիքը ու ծաղրում ընդդիմության ցույցերը

Ադրբեջանը կիսում է ՀՀ իշխանությունների կարծիքը ու ծաղրում ընդդիմության ցույցերը

Հայաստանում բողոքի ակցիաներ կազմակերպողները և այս ամենի գլխին կանգնածները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են․ լրագրողներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով՝ իբր «այս նույն անձինք երկար տարիներ սուտ խոստումներ են տվել հայ ժողովրդին և այսօր երկիրը տանում են դեպի անդունդը»։

«Սա իշխանության համար պայքարի անբաժանելի մասն է՝ դարձյալ բարձրացնելով Ղարաբաղի թեման։ Բնականաբար, մենք հետեւում ենք այս գործընթացներին։ Այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, նույնիսկ 5-6 հազար մարդ չկա։ Եվ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունն արդեն հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- ասել է Ջեյհուն Բայրամովը` համահունչ ՀՀ դավաճան իշխանությունների հայտարարություններին։