| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր Բաղրամյան փողոցում իր շրջայցի ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես հայտարարեց, որ ոստիկանության մեջ սադրիչներ չկան, սադրիչները ցուցարարների մեջ են, և որ ոստիկանությունը մտահոգված է հենց դրանից: «Ոստիկան-սադրիչը չի կարող գործունեություն ծավալել, ոստիկան-սադրիչ հասկացություն չի էլ կարող լինել»,- ասաց նա:
Լրագրողների պնդմանն ի պատասխան, որ օրեր առաջ քաղաքացիական հագուստով ոստիկաններն են անօրինական ու վատ պահվածք դրսևորել, ոստիկանապետը հավաստիացրեց, որ բոլոր տեսախցիկները ֆիքսել են նրանց, և որ ինքը նրանցով կզբաղվի:
Դիտարկմանը, որ կառավարության որոշմամբ արգելված է, որ ոստիկանը աշխատանքի դուրս գա քաղաքացիական հագուստով, Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. «Նման բան չկա, նման օրենք չկա, դա հեքիաթ է»:
Նա նշեց, որ ոստիկանությունը փիլիսոփայորեն է մոտենում Բաղրամյան փողոցի ցույցերին, որովհետև այն սոցիալական ուղղվածություն ունի, և մարդիկ լուծում են ուզում ստանալ:
Ոստիկանապետը դժգոհեց ալկոհոլ օգտագործած մարդկանից` նրանց անվանելով «հորթի հայացքով հարբեցողներ», որոնք իրավունք չունեն լինելու ցուցարարների շարքերում:
Վլադիմիր Գասպարյանին մոտեցավ տարեց մի մարդ, ով ասաց. «Ձեզ միմիայն մի հարց ունեմ` ինչո՞ւ երկիրը հասցրեցիք այս վիճակին»: Ոստիկանապետը չկարողացավ պատասխանել հարցին: «Երբ այդ հարցի պատասխանը իմանամ, Ձեզ կասեմ»,- ասաց նա: