Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ ամփոփվել է «ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունը:
«ՀՀ երիտասարդների զբաղվածության հիմնախնդիրները» հետազոտությունն իրականացրել է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կազմում գործող Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԵՈւԻ)՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության շրջանակում:
Գյուղատնտեսությանը հաջորդում է առևտրի ոլորտը, որում ներգրաված են հարցվածների 14%-ը, 11%-ը՝ պետական մարմիններում, 9%-ը՝ կրթության, գիտության, 7%-ը՝ առողջապահության, 7%-ը՝ արվեստի, մշակույթի, սպորտի, 6%-ը՝ ուժային կառույցներում, հինգական տոկոս ծառայությունների, շինարարության, սպասարկման, ֆինանսական ոլորտներում, հարցվածների միայն 3%-ն է զբաղված ՏՏ ոլորտում:
Տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների 46%-ը գյուղաբնակ է, 18%-ը երևանաբնակ, 36%-ը՝ ՀՀ այլ քաղաքներից: Երիտասրդների 36.8%-ը ծառայողական աշխատանքներում են ներգրավված, 16.7%-ը` ինքնազբաղ են, 8.7%-ը գրասենյակային աշխատողներ են, 6.5%-ը հողագործներ և անասնապահներ են, 5.3%-ը՝ որակավորված բանվորներ, նույնքան էլ միջին օղակի մենեջերներ և բաժնի պետեր, 4.3%-ը չորակավորված բանվորներ են, 3.1%-ը՝ անհատ ջեռներեցներ և 2.8%-ը՝ բարձր օղակի մենեջերներ և տնօրեններ:
Դրամական և ոչ դրամական եկամուտ ունեցող երիտասարդների 66%-ը վարձու աշխատող է, 29%-ը ինքնազբաղված է և 4%-ը ձեռներեց: Աշխատանք ունեցող հարցված երիտասարդների աշխատանքի և մասնագիտության համապատասխանությունը հետևյալն է. 34%-ինը լիովին չի համապատասխանում, 33%-ինը լիովին համապատասխանում է, 14%-ինը հիմնականում համապատասխանում է, 6%-ինը չի համապատասխանում, և 13%-ը չունի մասնագիտություն:
Աշխատանք ունեցող երիտասարդների աշխատանք գտնելու հարցում որոշիչ գործոններ են եղել ծանությունները՝ 13.2%-ի մոտ, ունակություններ, կարողությունները՝ 13.2%-ի մոտ, կրթությունը՝ 11.3%-ի մոտ, աշխատանքային փորձը որոշիչ դեր է խաղացել 7.5%-ի մոտ: Աշխատանք ունեցող երիտասարդների 20%-ը չգրանցված, 80%-ը գրանցված աշխատողներ են: Գործազուրկ երիտասարդների 28%-ը արական, 72%-ը իգական սեռի են:
Երևանում գործազուրկ է երիտասարդների 19%-ը, Շիրակում՝ 30%-ը, Սյունիքում և Արագածոտնում՝ 27-ական տոկոս, Լոռիում՝ 21%-ը, Արարատում՝ 20%-ը, Գեղարքունիքում՝ 19%-ը, Վայոց Ձորում՝ 18%-ը, Տավուշում՝ 17%-ը, Արմավիրում՝ 15%-ը, Կոտայքում՝ 12%-ը: Հարցվածների 31%-ը մոտակա ժամանակներում պատրաստվում է մեկնել Հայաստանից՝ աշխատելու նպատակով, 45%-ը վաղ, թե ուշ մեկնելու է, 16%-ը հավանաբար մի օր կմեկնի, 8%-ը ոչ մի դեպքում չի մեկնի Հայաստանից աշխատանքի նպատակով: Արտերկիր մեկնել ցանկացողների 39%-ը իգական, 61%-ը՝ արական սեռի են: